Բերեզովսկին փոխում է ակումբը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասպահ Ռոման Բերեզովսկին հնարավոր է` տեղափոխվի ռուսական մեկ այլ ակումբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://lifesports.ru-ը, 37-ամյա դարպասապահը հնարավոր է` նոր պայմանագիր կնքի մոսկովյան «Դինամո»-ի հետ: Ազգային հավաքականի անդամը կստորագրի պայմանագիրը` փոխարինելով վնասվածք ստացած Անտոն Շինին:

Բերեզովսկին նախկինում եւս խաղացել է «Դինամո»-ի կազմում: 2002-2005 թվականներին դարպասապահը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 88 խաղի:

Հայերեն