1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերն անցել են իրենց տրամադրության տակ գտնվող ոչ ատոմային ռումբի առավել հզորացման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» -ը` վկայակոչելով The Wall Street Journal-ը: Պենտագոնի փորձագետները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ոչ միջուկային զենքի հզորությունը բավարար չէ ոչնչացնելու Իրանի ստորգետնյա օբյեկտները: Մասնավորապես, փորձերը ցույց են տվել, որ այս հանձնարարությունը չի կարող իրականացնել 13.6 տոննա կշռող ստորգետնյա օբյեկտներ ոչնչացնող GBU-57 ռումբը` առավել հայտնի MOP անունով: Այս ռումբը հատուկ մշակվել է` ոչնչացնելու ստորգետնյա օբյեկտները, որոնք կառուցվել են Իրանում միջուկային գործունեությունները թաքցնելու նպատակով: Սակայն փորձերը ցույց են տվել, որ Իրանի շատ ստորգետնյա օբյեկտներ կամ գտնվում են շատ խորը կամ հագեցած են լրացուցիչ պաշտպանությամբ: GBU-57-ի առաջին փորձարկումները անցկացվել են 2007-ին: