Քաղաքականություն

Հրեա իրավապաշտպանը համոզված է` Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը կանխվեր

1 րոպեի ընթերցում

Հրեա իրավապաշտպանը համոզված է` Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը կանխվեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը կանխվեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական La Liberation-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել հրեա իրավապաշտպան, «Հարգանք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» գրքի համահեղինակ Սերժ Կլարսֆելդը` որպես իր դիտարկման հավաստումմեջբերելով Հիտլերի հայտնի արտահայտությունը` «Ով է հիմա հիշում հայերին»:

Գիտնականի կարծիքով` միայն այն փաստը, որ Հոլոքոստի ժխտումը Ֆրանսիայում քրեորեն պատժելի է, արդեն պարտադրում է, որ նույնն արվի Հայոց ցեղասպանության հարցում:

Թերթի այն հարցին, թե, այնուամենայնիվ, կան պատմաբաններ, ովքեր հայերի ջարդերը ցեղասպանություն չեն համարում, արդյոք պետք չէ նրանց էլ լսել, Կլարսֆելդը պատասխանել է «պատմաբանները հաճախ իրենք էլ չեն ցանկանում առերեսվել պատմության հետ, սակայն այս պարագայում ևս ոչինչ չի խանգարում նրանց լուրջ հետազոտություններ անել»:

Իրավապաշտպանի խոսքով` ֆրանսիական խորհրդարանն այս կերպ ուղենշում է այն բարոյական նշաձողը, որ սահմանվում է քաղաքական դաշտում:«Այսուհետ դատավորները դատելու են հիմնվելով ոչ թե պատմության վրա, այլ` օրենքի»,- ասել է Կլարսֆելդը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում