1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադնեժադն Իրանի Կարաման շրջանում հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է թուլացնել Սիրիային, որը խոչընդոտում է տարածաշրջանում ամերիկասիոնիստական նախագծի իրագործումը:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական http://www.sana.sy-ը, Իրանի նախագահն սպառնացել է, որ Սիրիան արտաքին ագրեսիայի ենթարկելու դեպքում Իսրայելը եւս կարող է վտանգների հանդիպել:
Նա խստորեն քննադատել է ամերիկաեվրոպական պատժամիջոցների կիրառումն Իրանի նկատմամբ: Ահմադինեժադը հավաստիացրել է, որ տարածաշրջանի ազգերը կարող են ձախողել ամերիկյան պլանների իրագործումը: