Զավեն Բադոյանը մարզում է անցկացրել սառույցի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամը մարզում է անցկացրել սառույցի վրա:

Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով, http://www.fcbate.by-ը, Զավեն Բադոյանը «Բատե»-ի կազմում մարզվել է սառույցի վրա: Բելառուսական ակումբն իր հերթական ուսումնամարզական հավաքն անցկացրել էր հոկեյի համար նախատեսված սահադաշտում: Ֆուտբոլիստները բաժանվել են երեք խմբի ու անցկացրել մարզում-հանդիպում:

Ազգային հավաքականի անդամն այս տարվա սկզբին էր Դիլիջանի «Իմպուլս»-ից տեղափոխվել բելառուսական «Բատե»:

Հայերեն