Վարդան Բիչախչյանը գոհ է թիմի նորեկներից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակը» սկսել է իր երկրորդ ուսումնամարզական հավաքը, որը կանցնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունվարի 25-ից փետրվարի 7-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, հավաքին «Շիրակ»-ին են միացել կոտդիվուարցի երկու նոր ֆուտբոլիստներ: Կենտրոնական պաշտպան Կաձյու Դիդյե Բորիսը 21 տարեկան է: Կոտ դ՛Իվուարում նա հանդես էր գալիս բարձրագույն խմբի առաջնության Աբիջա քաղաքը ներկայացնող «Սուե» թիմում: Հարձակվող Ֆուֆանա Բեկոն 23 տարեկան է: Նա նույնպես ներկայացրել է Աբիջա քաղաքը, սակայն հանդես է եկել մեկ այլ՝ «Սուել» թիմում, կրկին բարձրագույն խմբի առաջնությունում:

«Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են ընթանում մարզումները երկրորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ, ինչպես նաեւ խոսել է թիմի նորեկներից:

«Մարզումներն ընթանում են` ըստ նախատեսված գրաֆիկի: Հետզհետե շատանում է ծանրաբեռնվածությունը: Եթե առաջին հավաքի ընթացքում մենք անցկացրեցինք մեկ ստուգողական հանդիպում, ապա այս անգամ նախատեսել ենք երկուսը: Հունվարի 28-ին կմրցենք «Փյունիկ»-ի, իսկ փետրվարի 6-ին՝ «Արարատ»-ի հետ։ Թիմում ունենք հինգ նոր ֆուտբոլիստներ, որոնք փորձաշրջան են անցնում: Սենեգալցի խաղացող Իբրահիմ Կանը, ինչպես նաեւ ֆրանսիացիներ Ժան-Լուի Բերնը եւ Ֆաբրիս Գեղամ Գյուզելն արդեն մեկ հանդիպում անցկացրել են թիմի կազմում: Նրանց խաղից ես դժգոհ չեմ, սակայն դեռ վաղ է որոշումներ կայացնել, քանի որ առջեւում երկու հանդիպումներ էլ կան, որտեղ նրանց կրկին կտրամադրվի խաղային ժամանակ»,- ասել է Բիչախչյանը:

Ինչ վերաբերում է կոտդիվուարցիներ Բորիսին եւ Բեկոյին` մարզչի կարծիքը դրական է: «Երկրորդ օրն է, ինչ նրանք միացել են թիմին եւ, դատելով մարզումներից, կարող եմ ասել, որ գոհ եմ նրանցից: Հունվարի 28-ին «Փյունիկի» հետ ստուգողական հանդիպմանը նրանք նույնպես դաշտ դուրս կգան: Խաղից հետո արդեն կկարողանամ կարծիք հայտնել մեր նորեկների մասին», -եզրափակել է գյումրեցի մասնագետը:

Հայերեն

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո