Ֆրանսիայի ԱԺ նախագահը հավաստիացրել է` Հայկական օրինագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցն օրակարգային չէ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացնելու հարցը օրակարգում չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն:
«Պետք է հանդարտվեն այս հարցում ներառված բոլոր կողմերը, այդ թվում նաև մեր թուրք գործընկերները: Նրանց պետք է բացատրել, որ այս օրենքն ուղղված չէ նրանց դեմ»,- հավելել է Ակուայեն:
Օրենքի սահմանադրականությունը ստուգելու համար Ֆրանսիայի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունեն Ազգային ժողովի նախագահը, Սենատի նախագահը, Հանրապետության նախագահը, կամ էլ` 60 խորհրդարանականները: