ՀԱՂԹԱՆԱԿ: Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնողօրինագիծը: Օրինագիծն ընդունվեց ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ: Օրինագծի ընդունումը սենատորները ողջունեցին ծափողջույններով: Սենատի առջև հավաքված մեր բազմահազար հայրենակիցները տոնում են պատմական արդարության հաղթանակը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հունվարի 23-ին` Երեւանի ժամանակով 18:00-ին, մեկնարկած քննարկումների արդյունքում Սենատը մերժեց իրավական հարցերի հանձնաժողովի` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի անընդունելիության մասին խորհրդատվական եզրակացությունը: Այդպիսով հիմք ստեղծվեց օրինագիծը Սենատի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացնելու համար:

Ֆրանսիայում օրենսդրական ընթացակարգը պահանջում է, որ օրինագծի ընդունումից հետո այն ներկայացվի նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատմանը: Սենատում քննարկման ընթացքում բազմաթիվ թեր և դեմ կարծիքներ հնչեցին, սակայն գերակշռողն այն միտքն էր, որ օրենքի ընդունումը ո'չ ոտնահարում է խոսքի ազատությունը, ո'չ հակասում է ֆրանսիական Սահմանադրությանը, ո'չ էլ խնդիրներ է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Օրինագծի հեղինակն է «Միություն հանուն ժողովրդական շարժման» խմբակցության պատգամավոր Վալերի Բուայեն:

Օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովում հավանության է արժանացել 2011թ. դեկտեմբերի 22-ին: Այն մեկ տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի պատիժ է սահմանում անձանց նկատմամբ, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը:

Ֆրանսիան ձգտում է պատժելի դարձնել այն ցեղասպանությունները, որոնք այդերկրումճանաչվել եւ դատապարտվել են: Հրեական ողջակիզումը՝ Հոլոքոստը, հերքելու համար սահմանված պատժամիջոց Ֆրանսիայում գործում է 1990 թվականից:Իսկ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիան ճանաչել եւ դատապարտել է դեռեւս 2001թ.:

Ի դեպ, Սենատը դեռեւս 2011թ. մայիսի 4-ին մերժել էր հիշյալ օրինագիծը' 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս տարի, սակայն, Սենատում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներից շատերը հանդես էին գալիս օրինագիծն ընդունելու օգտին:

Սենատում հարցի քննարկման կապակցությամբ ֆրանսահայ համայնքը, նաեւ տեղի թուրքերը ակցիաներ էին անցկացնում խորհրդարանի վերին պալատի շենքի առջեւ: Հայերն ակցիա էին անցկացնում նաեւ Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ:

Հայերեն English Русский

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres