Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի խորհրդարանի պատգամավորին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի խորհրդարանի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիայի Արամ Ա կաթողիկոսը հունվարի 20-ին ըդունել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Նատիմ Ժիմայելին` երկու խորհրդականների ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կաթողիկոսությունից, պատգամավորը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Լիբանանի ու հատկապես Բեյրութի շրջանին առնչվող խնդիրները: Խոսակցության գլխավոր թեման Միջին Արեւելքի ներկա դրությունն ու քրիստոնյա համայնքների առջեւ ծառացած մարտահրավերներն են եղել:

Վեհափառ Հայրապետը ընդունել է նաեւ ասորի համայնքի ներկայացուցիչ Հապիպ Աֆրամինին: Հանդիպման գլխավոր թեման Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցելությունն էր Լիբանան:

Իր երկու այցելուներին Վեհափառ Հայրապետը փոխանցել է իր մտահոգությունները Թուրքիայի` քրիստոնյա համայնքների պաշտպանի դերը ստանձնելու փորձերի վերաբերյալ: Վեհափառն ասել է, որ պետք է լինել խոհեմ ու չընդառաջել Թուրքիայի նախաձեռնություններին, որովետեւ Թուրքիան հետապնդում է այնպիսի նպատակներ, որոնք վնասաբեր են թե արաբական աշխարհի, եւ թե քրիստոնյա համայնքների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում