Ֆուտբոլ

Պիզելիի երազանքն է Հայաստանի հավաքականի կազմում խաղալ աշխարհի առաջնության եզրափակչում

1 րոպեի ընթերցում

Պիզելիի երազանքն է Հայաստանի հավաքականի կազմում խաղալ  աշխարհի առաջնության եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելինhttp://news.sportbox.ru-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր ապագա գործունեության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նշված կայքը, Պիզելին հարցազրույցում անդրադարձել է նաեւ իր տեղափոխությանը Հայաստան` ասելով, որ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ստացած առաջարկությունը` խաղալու Հայաստանի հավաքականի կազմում, մեկընդմիշտ տպավորվել է հիշողության մեջ:

Պիզելին իր մասին նշել է, որ երբեք չի դադարում պայքարելուց, եւ շնորհակալ է Հայաստանից ու հայ ազգից այն ամենի համար, ինչ այժմ ունի. «Կուբայն»-ի նորեկն այդ ամենին հասել է Հայաստանում: Լրագրողի այն հարցին, թե նա իրեն 99 տոկոս հայ է համարում ու միայն մեկ տոկոսով է բրազիլացի, Պիզելին պատասխանել է, որ դա ճշմարտություն է:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստի երազանքն է Հայաստանի թիմի կազմում հանդես գալ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Խոսելով ակումբի մասին Պիզելին նշել է, որ կցանկանար` «Կուբայն»-ը շարունակի աճել եւ իսկ ինքը երջանիկ կլինի այդ հարցում օգնել ակումբին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում