Ֆուտբոլ

Հայաստան-Կանադա հանդիպումը կկայանա Լիմասոլում

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Կանադա հանդիպումը կկայանա Լիմասոլում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև հունվարի 18-ին ստորագրված պայմանագրի համաձայն` փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 29-ը ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օր է: Սպասվում է, որ այդ օրերին կրկին Կիպրոսում թիմը կմրցի նաև Սերբիայի ազգային ընտրանու հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում