Վարդան Մինասյանը համոզված է` Մարկոսը նկատելի դեր կխաղա «Կուբան»-ում և ՌՊԼ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոսը «Կուբան»-ում և Ռուսաստանի պրեմիեր լիգայում կարող է նկատելի դեր խաղալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը' «Կուբան»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Մինասյանն այս օրերին իսպանիայում հետևում է «Կուբան»-ի ուսումնական հավաքին:

«Մարկոսն արագ, տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է, ով տիրապետում է ձախ ոտքով շատ ուժեղ հարվածի, լավ դրիբլինգ ունի: Իսկական պրոֆեսիոնալ է: Շատ լավ է զգում խաղընկերներին, այդ պատճառով նրա գլխավոր հատկանիշներից մեկն էլ գոլային փոխանցում կատարելն է: Ինչպես բոլոր բրազիլիացիները, ովքեր նախընտրում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, առաջ նա այնքան էլ չէր օգնում պաշտպանությանը, սակայն վերջերս ուժեղացրել է նաև խաղային այդ որակը»,- ասել է Մինասյանը' լրագրողի խնդրանքով ներկայացնելով մեր ընտրանու ֆուտբոլիստին: Մինասյանի խոսքով' Մարկոսին դա հաջողվել է հատկապես հավաքականի կազմում և Դոնեցկի «Մետալուրգ»-ում ունեցած ելույթների շնորհիվ:

ՀՀ ընտրանու գլխավոր մարզչի կարծիքով' Մարկոսը շատ պատասխանատու տղա է և մարզչի առաջադրանքները փորձում է կատարել անթերի: «Բաց և կրթված անձնավորություն է, որի հետ շատ հաճելի է շփվել: Իհարկե, Ռուսաստանի առաջնությունն իր մակարդակով նկատելիորեն գերազանցում է և Հայաստանի, և նույնիսկ Ուկրաինայի առաջնություններին, սակայն ինչ-որ բան ինձ հուշում է, որ «Կուբան»-ում և ՌՊԼ-ում նա կարող է նկատելի դեր խաղալ»,- նշել է Մինասյանը: Որպես հավաքականի մարզիչ` Մինասյանը հատկապես հետաքրքրված է դրանում, այդ պատճառով «Կուբան»-ի ելույթներին կհետևի հատուկ հետաքրքրությամբ:

Մարկոսը «Կուբան» է տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»-ից: Կրասնոդարյան ակումբի հետ ՀՀ ընտրանու կիսապաշտպանը կնքել է երեք տարվա պայմանագիր:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են