Աշխարհի չեմպիոնները կխաղան Հնդկաստանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հնդկաստանի առաջնությունը կհամալրվի աշխարհի չեմպիոններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://newsru.com-ը, աշխարհի նախկին չեմպիոններ Ռոբերտ Պիրեսը, Ֆաբիո Կանավարոն եւ համաշխարհային ֆուտբոլի այլ ներկայացուցիչներ փետրվարից կսկսեն խաղալ հնդկական ակումբներում:

Ֆուտբոլիստները, ովքերը նախնական տվյալների համաձայն Հնդկաստանում կմնան մինչեւ ապրիլ, կստանան 600 հազար դոլլար:

Բացի աշխարհի չեմպիոններից Հնդկաստան կմեկնեն նաեւ պորտուգալացի Մանիշեն, իսպանացի Ֆերնանդո Մորիենտեսը, արգենտինացի Էրնան Կրեսպոն եւ «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբի Ֆուլլերը:

Հայերեն