Ֆուտբոլ

«Արդար խաղի» մրցույթում Հայաստանը 18-րդն է

1 րոպեի ընթերցում

«Արդար խաղի» մրցույթում Հայաստանը 18-րդն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Fair Play վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնակլան կայքը, աղյուսակը գլխավորում են Նորվեգիան, Ֆինլանդիան և Հոլանդիան։

«Արդար խաղի» մրցույթում լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև Իսլանդիան, Իսպանիան, Շվեդիան, Գերմանիան, ֆրանսիան, Անգլիան, Դանիան:

Ադրբեջանը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը, Վրաստանը` 36-րդը:

Քվեարկության հիմք են հանդիսանում ՈւԵՖԱ-ի պաշտոնական պատվիրակների գնահատականները՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են գեղեցիկ ֆուտբոլի հանդեպ հակումը, մրցակցի և մրցավարի նկատմամբ հարգանքը, հանդիսատեսի և թիմի ներկայացուցիչների պահվածքը, դեղին ու կարմիր քարտերը։ Հաշվի են առնվել այն հանդիպումները, որոնք կայացել են կամ պետք է կայանան ՈւԵՖԱ-ի մրցաշարերի շրջանակներում 2011թ. մայիսից մինչ 2012թ. ապրիլի 30 ընկած ժամանակահատվածում։ Մրցույթի հաղթողները Եվրոպայի լիգայի հավելյալ ուղեգրեր կստանան։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում