Ֆուտբոլ

Ադրբեջանը թբիլիսյան ֆուտբոլային մրցաշարում չի հանդիպի Հայաստանի հավաքականի հետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը թբիլիսյան ֆուտբոլային մրցաշարում չի հանդիպի Հայաստանի հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական թիմերը հանդես չեն գա ՈւԵՖԱ-ի որոշմամբ Թբիլիսիում կազմակերպվելիք փորձնական մրցաշարում, որին պետք է մասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատանեկան հավաքականները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «kavkaz-news.info»-ն, Ադրբեջանի ֆուտբոլի միությունը ՈւԵՖԱ-ից ոչ մի պաշտոնական գրություն չի ստացել, այդ պատճառով մրցաշարին մասնակցության մասին խոսք լինել չի կարող:

Ինչպես նշված է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, ապրիլի 14-22-ին կայանալիք մրցաշարին կմասնակցեն տղաների մինչև 16 տարեկանների և աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքականները: Վրացական կողմն իր վրա է վերցրել մրցաշարի կազմակերպման և անվտանգության բոլոր հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում