Գվարդիոլան անհամբերությամբ է սպասում «Ռեալ»-ի հետ հանդիմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սպասում է «արքայական» ակումբի հետ խաղին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.eurosport.ru –ը, երկրպագուների համար սպասվում է անհավանական խաղ:

«Եվ «Ռեալ»-ը, եւ «Բարսելոնա»-ն միմյանց հետ խաղերում ձգտում են հաղթանակի, ինչ մրցումներ էլ լինի: Կհաղթենք մենք, թե ոչ, միեւնույն է դա չի ազդի առաջնության ընթացքի վրա»,- ասել է Գվարդիոլան:

Խաղի մասին իր մեկնաբանությունը է տվել նաեւ Խերար Պիկեն` ասելով, որ «Էլ Կլասիկո»-ների ժամանակ չկան ֆավորիտներ:

Հայերեն