Սնկի աճեցման նոր ջերմոց է կառուցվում Արմավիրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունների ջերմոցներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրապետության ղեկավարը շրջեց լոլիկի, վարունգի և պղպեղի ջերմոցներում, ծանոթացավ ևս մեկ սնկանոցի կառուցման աշխատանքներին:

«Մեր արտադրանքը հիմնականում նախատեսված է տեղական շուկայի համար: Մենք ձգտելու ենք լրացնել այն վակուումը, որը ներկայում հիմնականում լցվում է ներկրման միջոցով»,- նշեց «Ամստեր Ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկության համասեփականատեր Սամվել Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ներկրվումէ հաճախ անհայտ ծագման արտադրանք, իսկ տեղական արտադրանքի որակը երաշխավորված է: Սամվել Պետրոսյանը հավաստիացրեց, որ հիվանդություններից խուսափելու համար իրենց ընկերությունն օգտագործում է միայն կենսաբանական ծագման միջոցներ: Մոտ տասն օր հետո ընկերության առաջին արտադրանքը դուրս կբերվի տեղական շուկա: Ջերմոցներում աշխատանքը մեծ մասամբ ավտոմատացված է: Ներկայում այնտեղ աշխատում է 21 մարդ, իսկ ընկերության` արդենգործող սնկանոցում աշխատում է 26 մարդ, իսկ երկրորդի գործարկումից հետո նրանից թիվը կհասնի 40-ի: Միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ:

Ընկերության հոլանդացի համասեփականատեր Միշել Լակրուայի խոսքով՝ ջերմոցի կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1.5 մլն եվրո: Նախնական հաշվարկներով՝ մեկ քմ մակերեսից լոլիկի բերքատվությունը կկազմի 40-50 կգ: Բերքի աճեցման ընթացքն իրականացվում է համակարգչային հսկողությամբ:

Հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006թ-ից՝ 500 հազար եվրո ընդհանուր մեկնարկային կապիտալով: Ձեռնարկության հիմնադիր անդամներից երկուսը Հոլանդիայի քաղաքացիներ են, ովքր մեծ փորձ և մասնագիտական հիմնավոր գիտելիքներ ունեն բույսերի աճեցման բնագավառում: Ընկերությունը զբաղվում է նաև վարդերի, մշտադալար բույսերի, պտղատու ծառերիկ, միամյա և բազմամյա բույսերի, ինչպես նաև սենյակային էկզոտիկ բույսերի աճեցմամբ:

«Բիգա» ընկերության երկրորդ սնկանոցի կառուցումից հետո սնկանոցների ընդհանուր միջին արտադրանքը կկազմի 2000 կգ, ինչի շնորհիվ կավելանան ինչպես արտահանման, այնպես էլ ներքին սպառման ծավալները: 2012թ-ից նախատեսվում է աճեցնել նաև ազնվամորի և ելակ:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին