Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ ԱՄՆ-ին հրահրում է Իսրայելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան որոշել է աջակցել ԱՄՆ-ին եւ խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Իսրայելն է հրահրում ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցներ իրականցնելու մեջ, քանի որ չի ցանկանում` տարածաշջանում եւս մեկ երկիր ունենա միջուկային կոմպոնենտներ: ԱՄՆ-ն իր ռազմական նավատորմը մոտեցրել է Արաբական ծով: Պարսից ծոցին են մոտենում անգլիական ռազմածովային նավերը, որոնք կպաշտպանեն ԱՄՆ-ին»,-ասաց Իսկանդարյանը: Նա նշեց, որ քանի դեռ նախընտրական տարի է ԱՄՆ-ի համար, նա զերծ կմնա պատերազմական գործողություններ իրականացնելուց: «Ամեն դեպքում, իշխող կուսակցության բոլոր թեկնածուները հայտարարում են, որ ընտրվելու դեպքում պատերազմական գործողություններ են սկսելու Իրանի հետ: Քանի ընտրությունները չեն ավարտվել, կասկածելի է, որ պատերազմ կսկսվի»,-ասաց իրանագետը: Նրա խոսքով` յուրաքանչյուր բախում տարածաշրջանի համար բացասական ազդեցություն կունենա, այդ թվում եւ Հայաստանի համար: Փախստականների հոծ զանգվածներ կլինեն Իրանի հարեւան երկրներ, նաեւ` Հայաստան: Իրանում բնակվող հայերը եւս կարող են տուժել: Հայաստանին ձեռնտու չէ իր հարակից սահմաններում գրանցել պատերազմական գործողություններ:

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը