1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինտերպոլ»-ըկօգնի ֆուտբոլի եվրոպական միությանը անօրինական խաղերի դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://terrikon.com-ը, Միշել Պլատինիին հանդիպել է «Ինտերպոլ»-ի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը ՈՒԵՖԱ-ի եւ «Ինտերպոլ»-ի միջեւ: Համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել պայմանավորված խաղերի դեմ պայքարում: Ինտերպոլի աջակցության խումբը կօգնի նաեւ Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«ՈՒԵՖԱ-ի հիմանական խնդիրներից մեկը մնում է պայքարը անօրինական խաղերի դեմ: Մեզ այդ հարցում կօգնի«Ինտերպոլ»-ը»,- ասել է Միշել Պլատինիին:
Այս ամենի շրջանակներում «Ինտերպոլ»-իկազմի մեջ մտնող 190 երկրները կաջակցեն Լեհաստանին ու Ուկրաինային առաջնության ընթացքում: