Ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամը կստանա զինվորական ծառայությունից տարկետում

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամը կստանա զինվորական ծառայությունից տարկետում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Էդուարդ Թաթոյանը ՀՀ կառավարության կողմից կստանա ժամեկտային զինվորական ծառայությունից տարկետում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքէջը, այս մասին հարցն ընդգրկված է գործադիրի հունվարի 12-ի նիստի օրակարգում:

Թաթոյանը Հայաստանի նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է ստացել 2011 թ. հոկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ Թաթոյանը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի բոլոր երեք հանդիպումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում