«Շիրակ»-ը սկսել է իր առաջին ուսումնամարզական հավաքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակը» հունվարի 8-ին ժամանել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա՝ անցկացնելու իր առաջին ուսումնամարզական հավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ակումբի մամուլի ծառայությունը, հավաքին մասնակցում են 24 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ` Նորայր Աբրահամյան, Արթուր Հարությունյան, Մխիթար Միրիջանյան: Պաշտպաններ' Գեւորգ Հովհաննիսյան, Արմեն Ղազարյան, Ռաֆայել Պալտաջյան, Հայկազ Գեւորգյան, Հովհաննես Գրիգորյան, Արտյոմ Միքայելյան:

Կիսապաշտպաններ' Տիգրան Դավթյան, Կարեն Ալեքսանյան, Լի Լամին Յորո, Արթուր Դավթյան, Կարեն Մուրադյան, Արարատ Հարությունյան, Աղվան Դավոյան, Կարեն Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Դավիթ Հակոբյան, Արա Մկրտչյան, Միքայել Պողոսյան:

Հարձակվողներ՝ Անդրանիկ Բարիկյան, Մկրտիչ Նալբանդյան, Արամ Թոսունյան:Երեկ թիմն անցկացրել է թեթեւ մարզում:

Հայերեն