Կասանոն չի մասնակցի «Եվրո 2012»-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի եւ «Միլան»-ի ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն չի կարող մասնակցել Ուկրաինայում եւ Լեհաստանում 2012 թ-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru –ն, Կասանոն սրտի վիրահատության է պատրաստվում: Հոկտեմբերին իտալացին սրտի ինսուլտ էր ստացել, որն էլ հիմք է ծառայել նոր վիրահատության համար:

«Նորից մարզվելու համար ինձ շատ վազել է հարկավոր, սակայն հիմա ես կարող եմ միայն քայլել, քայլել ու քայլել»,- ասել է Կասանոն:

Հայերեն