Ֆուտբոլ

«Մետալուրգ»-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակը կազմել են Հայաստանի ազգային հավաքականի անդամները: Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

«Մետալուրգ»-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակը կազմել են Հայաստանի ազգային հավաքականի անդամները: Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Մետալուրգի» կազմում դեկտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստների առաջատար եռյակը կազմել են Հայաստանի ազգային հավաքականի անդամները` համապատասխանաբար, Կառլեն Մկրտչյանը, Մարկոսը և Գևորգ Ղազարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքէջը, հարցմանը մասնակցած 719 երկրպագուներից 40.9 տոկոսը քվեարկել եմ Կառլեն Մկրտչյանի օգտին, 26.5 տոկոսը' Մարկոսի, իսկ 15.1 տոկոսը' Գևորգ Ղազարյանի օգտին:

Բացի այդ, Մարկոսի' «Զարյա»-ին խփած գոլը ճանաչվել է «Մետալուրգ»-ի այս մասվա լավագույնը: Հարցման մասնակիցների 83 տոկոսը քվեարկել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի հեղինակած գոլի օգտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում