Բրայզան նշել է ԼՂ խնդրի լուծման «դեղատոմսը»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում հնարավոր չէ, այն լուծելու միակ միջոցը կողմերի միջև խաղաղ բանակցություններն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին նշել է Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մեթյու Բրայզան' իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում: «Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Խնդրի կարգավորման միակ հնարավորությունը խաղաղ բանակցություններն են»,- ասել է Բրայզան:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` առաջիկայում հնարավոր հանդիպումից հետո առաջխաղացում կնկատվի հակամարտության լուծման ճանապարհին: