Աշխարհի տասը մեծ մարզադաշտերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար «Մարականա» մարզադաշտn այժմ վերանորոգվում է: Այն այլեւս աշխարհում ամենամեծը չի լինի նորոգումից հետո: 180.000 տեղանոց մարզադաշտը կունենա 76 հազար նստատեղ` դառնալով 25-րդ աշխարհում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, http://terrikon.com –ը աշխարհում առաջինն իր մեծությամբ առանձնանում է Փhենիանի` Մայիսի մեկին նվիրված մարզադաշտը, որը տեղավորում է 150.000 հանդիսական: Այն կառուցվել է 1989 թվականին` Ուսանողների ու երիտասարդության տոնի առիթով:

Աշխարհի երկրորդ ամենամեծ մարզադաշտը գտնվում է Հնդկաստանում: Կալկաթայի հնդիկ երիտասարդներին նվիրված մարզադաշտը տեղավորում է 120.000 հանդիսական: 1984 թվականին կառուցված մարզադաշտն ունի երեք տարբեր գույներից բաղկացած տրիբունաներ:

Հատուկ ֆուտբոլային խաղերի համար կառուցված «Ացտեկ» մարզադաշտը, որը գտնվում է Մեքսիկայում, երրորդն է իր մեծությամբ: 1962 թվականին կառուցված մարզադաշտը միակն է, որն ընդունել է երկու ֆուտբոլի աշխարհի առաջնություների եզրափակիչ խաղերը` 1970 եւ 1986 թթ.: Մարզադաշտը տեղավորում է 105.064 հանդիսական:

Մալազիայի «Բուկի-Ջալի» մարզադաշտը հատուկ ստեղծվել է «Համագործակցության խաղերի» համար: 100.200 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը կառուցվել է 1998 թվականին:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գտնվող «Բունկ Կարնո» մարզական կառույցը նույնպես դասվում է մեծագույն մարզադաշտերի շարքին: Այն կառուցվել է 1960 թվին եւ ի սկզբանե տեղավորում էր 100.800 հազար հանդիսական: Այժմ այն կազմում է միայն 100 հազար:

«Աշխարհի ամենաամուր մարզադաշտ» կոչման հետ մեկտեղ Թեհրանի «Ազադի»-ի անվան մարզադաշտը տեղավորում է 100 հազար մարզասեր: Սպորտային կենտրոնը կառուցվել է 1971 թվականին:

Իսպանական «Նոու Կամպ» մարզադաշտը իր մեծությամբ 7-րդ է աշխարհում: 1957 սեպտեմբերի 24-ին կառուցված մարզադաշտը բաղկացած է 99.354 նստատեղից: Կատալոնիայում գտնվող մարզական կառույցը ամենամեծն է համարվում ոչ միայն Իսպանիայում, այլ նաեւ Եվրոպայում:

Աֆրիկայի մեծագույն մարզադաշտը գտնվում է Յոհանեսբուրգում: «Սոկեր Սիթի» անունը կրող մարզադաշտը տեղավորում է 91. 141 հազար մարդ: 1989 թվականին կառուցված համալիրն իր հարկի տակ է ընդունել աշխարհի վեջին առաջնությունը:

«Empire Stadium» անունով հայտնի մարզադաշտը ինններորդն է աշխարհում: Այն կառուցվել է 2007 թվականին ու գտնվում է Լոնդոնում: «Ուեմբել»-ի անունը կրող մարզադաշտը տեղավորում է 90.000 հանդիսական:

Աշխարհի ամենամեծ մարզադաշտերի տասնյակը եզրափակում է Կահիերում 2007 թվականին կառուցված Եգիպտական բանակի մարզադաշտը: Այն տեղավորում է 86 հազար հանդիսական:

Հայերեն

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը