Խորհրդանշական հավաքականի կազմում են Մխիթարյանն ու Պիզելին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «football.ua» կայքն անցկացնում է քվեարկություն` որոշելու «Պրեմիեր լիգայ»­ի այս տարվա խորհրդանշական կազմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://football.ua –ն, Հայաստանի ազգային հավաքական ֆուտբոլիսներից այս քվեարկությանը մասնակցում են Դոնեցկի «Շախտյոր»­-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն ու «Մետալուրգ»­-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:

Քվեարկությունը կտեւվի մինեւ գալիք տարվա հունվարի 10-ը:

Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիս Հենրիկ Մխիթարյանը քվեարկության արդյունքներով արդեն ունի 860 ձայն կամ ընդհանուր ձայների 9 տոկոսը: Իսկ Պիզելին 54 ձայն:

Քվեարկությունը շարունակվում է:

Հայերեն