Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը խնդիրներ ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  մրցակիցը  խնդիրներ ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի խմբային փուլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակից Իտալիայի թիմը խոշոր իրարանցման մեջ է հայտնվել:

Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.eurosport.ru –ը, աշխարհի նախկին չեմպիոններից Լուիջի Բուֆոնը, Ֆաբիո Կատավարոն եւ Ջենա Գատուզոն մեղադրվում են պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ:

Բացի Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից, պայմանավորված խաղի մեջ մեղադրվում են նաեւ «Բ» սերիայում հանդես եկող «Ատալանտա»-ի ֆուտբոլիստներն ու ակումբի տնօրենը:

Շաբաթներ առաջ իտալական ոստիականությունը սկսել է ձերբակալությունների շարք: Տասնվեց ձեռբակալվածների թվում է նաեւ «Ատալանտա»-ի ավագ Կրիստիանու Դոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում