Հայաստան-Իռլանդիա խաղը` տարվա ֆուտբոլային իրադարձություների շարքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Eurosport.ru»-ն տարվա ֆուտբոլային իրադարձություների մեջ առանձնացրել է նաեւ Իռլանդիա-Հայաստան խաղը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես», վկայակոչելով http://www.eurosport.ru-ն, Տիերի Անրիի ձեռքով խաղը ժամանակին իռլանդացիներին զրկեց Եվրոպայի առաջնությունից: Այս տարի «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլի համար մրցում էին Հայաստանի եւ Իռլանդիայի համաքականները: Կայքը հիշեցնում է, որ ի տարբերություն Սեմուել Կայտի` Բերեզովսկին ձեռքով չի խաղացել: Բայց մրցավարի կողմից կարմիր քարտի արժանացավ հենց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը:
2012 թ-ի մարզական կյանքում «Eurosport.ru»-ը ընդգծել է նաեւ Ֆերնանդո Տորեսի տեղափոխությունը «Լիվերպուլ»-ից «Չելսի», «Բարսելոնա»-ի հաղթանակը աշխարհի ակումբային առաջության ժամանակ, ինչպես նաեւ Սուարեսի ռասիստական արտահայտությունը: