Քաղաքականություն

Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ՀՀ-ին վերադարձնի պատմական հողերը

2 րոպեի ընթերցում

Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ՀՀ-ին  վերադարձնի պատմական  հողերը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա իր պապական հողերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքէջը, այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա հիշեցրել է, որ այդ մասին իր կուսակցությունը հայտարարել է վաղուց: Մեկնաբանալեով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը՝ Ժիրինովսկին նշել է. «Մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը: 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհ դարձան 1,5 մլն հայեր, և դրա վրա աչք փակելն ամարդկային է: 1915-ի իրադարձությունները մարդկային պատմության մութ էջերից է: Նման դաժան ոչնչացում որևէ այլ ազգի նկատմամբ ոչ Եվրոպայում, ոչ Ասիայում տեղի չի ունեցել: Մեկ դար առաջ ազգային պատկանելության համար տեղի է ունեցել մարդկանց ոչնչացում: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին, ուստի իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ժիրինովսկին:

Նա ընդգծել է, որ իրականացված հանցագործությունը պետք է Թուրքիան ընդունի, իսկ Հայաստանը հետ ստանա իր պատմական հողերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում