Սպորտ

Ռոման Ամոյանը հույս ունի` Հայաստանի ըմբիշներն օլիմպիական ուղեգրեր դեռ կնվաճեն

1 րոպեի ընթերցում

Ռոման Ամոյանը հույս ունի` Հայաստանի ըմբիշներն օլիմպիական ուղեգրեր դեռ կնվաճեն

ԵՐԵՎԱՆ,19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկի կոչման թեկնածու, հունահռոմեական ոճի 55 կգ քաշային ըմբիշ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ըմբիշները 2012 թվականի օլիմպիական վարկանշային 3 մրցումներում կնվաճեն Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք տեղի կունենան Բուլղարիայում, Չինաստանում եւ Ֆինլանդիայում:

Նրա խոսքով` 2011 թվականի միջազգային մրցաշրջանը հայ ըմբիշների համար բավականին բարդ Էր ստացվել, բայց ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք առայժմ ունեն օլիմպիական 1 ուղեգիր, կարողացել են զբաղեցնել 2-րդ տեղը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության թիմային մրցապայքարում, նվաճել են ոսկի եւ արծաթե մեդալներ:

Հայաստանի ըմբիշները արդեն սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Ամոյանը նշեց, որ օլիմպիական մրցաշրջանը պետք Է հաջող լինի հայ ըմբիշների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում