ՈՐՏԵ՞Ղ Է ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ COPY-PASTE-Ի ԱՐՁԱՆԸ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամեն հորթ պատկանում է կովին, հետևաբար ամեն պատճե պատկանում է գրքին». այս համեմատությամբ Իռլանդիայի թագավոր Դայարմեյթ Մակ Սերբեյլը «հեղինակեց» հեղինակային իրավունքը:

Վիեննայի համալսարանում այդ առարկան ինձ դասավանդող իրավագիտության պրոֆեսոր Վալտերը, ով հայերեն անթերի տիրապետում էր միայն «շնորհակալություն» բառին, տմարդի էր համարում գրագողությունը, որովհետև բազմիցս դարձել էր դրա զոհը:

Կապիտալիզմի դարում, երբ հորթը չի պատկանում անգամ իրեն ծնած կովին, օրենքով արձանագրվեց առանց իրավատիրոջ թույլատվության վերարտադրելու արգելքը: Դիտարկելով մեր լրատվական դաշտը` ցավով արձանագրում եմ, որ շատերի համար լրագր(ող)ությունը վերածվում է լրագողության:

Որպես մտավոր սեփականության իրավունքի մագիստրոս`ուղղակի կհիշեցնեմ օրենքի տառը, ավելի ճիշտ «Հեղինակային և հարակից իրավուքների» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, որի ոտնահարման ականատեսն ենք ամեն օր:

Ժուռնալիստիկան մտավոր աշխատանք է, ժուռունալիստի կոչումը` հանրությանը անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելը: Ուրիշի մտավոր աշխատանքի արդյունքն առանց հղման կամ համաձայնության օգտագործող մարդը չի կարող լինել ոչ անաչառ, ոչ էլ օբյեկտիվ:

Իմ կարծիքով` գրագողության դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա միջազգային փորձը հաշվի առնելով` սկսած լրագրողական համայնքի անհանդուրժողականությունից դեպի գրագողները, ընդհուպ ֆինանսական պատժամիջոցների սահմանում:

Հասկանալի է, որ այս ամենը մեկ օրում չի լինի: Հարկավոր է նախ և առաջ գիտակցել այն, ինչ վաղուց դասավանդում է պրոֆեսոր Վալտերը:

Որպես ամփոփում` պահպանելով «Արմենպրես»-ի հեղինակ Բագրատ Ավետիսյանի հեղինակային իրավունքը, ինքս էլ սկսում եմ մտորել, թե որտե՞ղ վերջիվերջո պետք է կանգնեցվի Copy-Paste-ի արձանը:

Արշակ Գրիգորյանը «Արմենպրես» գործակալության փոխտնօրենն է

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները