Նոր տարուց պետական գերատեսչությունները կկատարեն բացառապես էլեկտրոնային գնումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012թ. հունվարի մեկից պետական բոլոր գերատեսչությունները գնումների գործընթացը պետք է կատարեն էլեկտրոնային եղանակով: Այդ մասին կառավարության նոյեմբերի 24-ի նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Կխնդրեի բոլոր գերատեսչություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ 2012թ. գնումներն էլեկտրոնային գործընթացով կազմակերպելու համար»,- ասել է ֆինանսների նախարարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին. «Հանձնարարականներ տվեք ձեր աշխատակազմերին, որպեսզի հունվարի մեկից փաստի առաջ չկանգնեն»:
Գնումների հայտարարաման էլեկտրոնային համակարգը ներդրման նպատակը պետական գնումների թափանցիկության ապահովումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է:
Հավելյալ՝ Կառավարության նիստից