Կառավարությունը առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն առաջարկել է 2011թ. նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստ հրավիրել: Այդպիսի որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում: Առաջարկվող օրակարգով նախատեսվում են մի շարք օրենքների նախագծերի քվեարկություններ, որոնք պետք է ապահովեն 2012թ. պետական բյուջեի կատարումը: