Մշակույթ

Սոչիում Հայաստանն արժանացել է «Լավագույն դերասանական անսամբլ» մրցանակին

2 րոպեի ընթերցում

Սոչիում Հայաստանն արժանացել է «Լավագույն դերասանական անսամբլ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում հոկտեմբերի 13-19-ը կայացած Սեւծովյան երկրների տիկնիկային թատրոնների փառատոնում ներկայացվել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Ռումինիայի, Հունաստանի, Մոլդովայի լավագույն տիկնիկային բեմադրությունները:

«Այս փառատոնում ներկայացրել ենք ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Ամպից ընկած հեքիաթ» ներկայացումը, որն արժանացավ 5 անվանակարգերից մեկի' «Լավագույն դերասանական անսամբլ» մրցանակին» - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը' հավելելով,որ մինչ այդ, այս ներկայացումն արդեն արժանացել էր Պլովդիվի Կամերային ներկայացումների միջազգային փառատոնի նախագահական մրցանակին, նաեւ ներկայացվել «Ոսկե դիմակ» փառատոնի «Մասկա պլյուս» ծրագրում»:

Ռ. Բաբայանի խոսքով' փառատոնի շրջանակներում անցկացվել է «Տիկնիկների եւ մուլտֆիլմերի արհեստանոց» եռօրյա կրթական ծրագիրը:

Փառատոնն ունեցել է նաեւ ցուցահանդեսային մաս, որտեղ ներկայացվել են մասնակից երկրների թատերական տիկնիկները:

«Ինչպես յուրաքանչյուր փառատոն, կարծում եմ, այս մեկը եւս լավ հնարավորություն էր առաջին հերթին փորձի փոխանակման համար եւ, իհարկե, ուրախալի է,որ այդքան կարեւոր մրցանակի արժանացանք»,- ասաց Ռ. Բաբայանը:

Նշենք, որ տիկնիկային թատրոնն արդեն փառատոների մասնակցելու հրավերներ ունի Եկատերինբուրգից եւ Յուժնո Սախալինսկից

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում