Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2026 թվականի հունիս ամսին ծնվել է 75 երեխա՝ 45 տղա և 30 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 25 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի, 15-ը՝ Գավառի, 10-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2025 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 70 երեխա՝ 36 տղա և 34 աղջիկ։
Խոսրով Խլղաթյան