Մարզեր

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ ՀՀ Կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մ․ Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում 600 գծամետր երկարությամբ հիմնանորոգվում է ճանապարհի երթևեկելի մասը, տեղադրվում  ջրահեռացման համակարգ, կառուցվում միակողմանի սալիկապատ  մայթ։

Մխիթար Հերացի փողոցի մայթի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Սալիկապատ մայթի մակերեսը կազմում է 1200 քառակուսի մետր։

Մխիթար Հերացի փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

Այժմ կատարվում են հողային աշխատանքներ, կառուցվում է ջրահեռացման համակարգ։

Ծրագրի իրականացման արդյունքում առաջին անգամ Մխիթար Հերացի փողոցի բնակիչները բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհից ու սալիկապատ մայթից օգտվելու հնարավորություն կունենան։

Խոսրով  Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում