Հայաստան

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

1 րոպեի ընթերցում

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ այս պահին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նշվում է Դատախազության Ֆեյսբուքի էջում, հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է «Դատախազության աշխատողի օր» գրությունը և Հայաստանի Հանրապետության դատախազության տարբերանշանը՝ որպես հարգանքի և գնահատանքի խորհրդանիշ բոլոր այն դատախազների նկատմամբ, ովքեր իրենց ամենօրյա ծառայությամբ նպաստում են օրենքի գերակայության, արդարության և պետականության ամրապնդմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում