Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին' ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է.

«Հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:

Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությունը հետագայում եւս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության եւ դերակատարության առավել ամրապնդմանը:

Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սեւեռուն ուշադրության ներքո: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը եւ գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերից եւ նպաստում Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության պահպանմանը:

Բարձր եմ գնահատում մեր միջեւ ստեղծված անձնական վստահելի եւ սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են եւ կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարեւոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը: Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երեւանում եւ Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր գործունեության մեջ' ի շահ եղբայրական Ռուսաստանի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում