Գենադի Մարտիրոսյանը զիջել է Դմիտրի Պիրոգին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը զիջել է Դմիտրի Պիրոգին:

Մենամարտն ավարտվել է ժամանակից շուտ: 11-րդ ռաունդից առաջ Մարտիրոսյանի թիմը ռինգ է նետել սպիտակ սրբիչ' հրաժարվելով պայքարից: Հայազգի մարզիկի աչքի տակ լուրջ հեմատոմա է առաջացել, ինչի պատճառով էլ մարզիչները որոշել են չշարունակել մենամարտը:

Նշենք, որ մարտը կայացել է Կրասնոդարում:

Հայերեն