Է. Մանուչարյանը վնասվածք է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Կրասնոդարի համանուն թիմը, որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, սեփական հարկի տակ 2:4 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպարտակ»-ին: «Կրասնոդար»-ի հայտացուցակից Մովսիսյանը բացակայել է՝ վատառողջ լինելու պատճառով: «Կրասնոդար»-ը 32 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի (1-ին խումբ) առաջնության 30-րդ տուրում Էդգար Մանուչարյանի Եկատերինբուրգի «Ուրալ»-ը 1:0 հաշվով առավելության է հասել Նաբերեժնիե-Չելնիի «Կամազ»-ի նկատմամբ: Ցավոք, Մանուչարյանը հանդիպման 29-րդ րոպեին ստացել է վնասվածք եւ փոխարինվել: «Ուրալ»-ի կազմում հանդես եկող մեր հայրենակիցներից Նիկոլայ Սաֆրոնիդին ընդգրկված էր պահեստայինների թվում եւ խաղադաշտում է հայտնվել հանդիպման 63-րդ րոպեին, իսկ Դենիս Թումասյանն իր թիմի կազմում մասնակցել է ողջ մրցավեճին: Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային լիգայի հաջորդ տուրում, որը կայանալու է հոկտեմբերի 3-ին, «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունելու է Վլադիմիրի «Տորպեդո»-ին:

Ազգային լիգայի 30-րդ տուրում Արթուր Սարկիսովի Յարոսլավլի «Շիննիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Նիժնի Նովգորոդի համանուն թիմին եւ 4:1 հաշվով հաղթանակ տարել: Ա. Սարկիսովը խաղադաշտ է դուրս եկել «Շիննիկ»-ի մեկնարկային կազմում եւ փոխարինվել 62-րդ րոպեին:

Հաջորդ տուրում Ա. Սարկիսովի թիմը սեփական հարկի տակ ընդունելու է «Ենիսեյ»-ին:

Ռոման Բերեզովսկու եւ Արտակ Ալեքսանյանի մերձմոսկովյան «Խիմկի»-ն 1:3 հաշվով զիջել է Մոսկվայի «Տորպեդո»-ին: Ռ. Բերեզովսկին եւ Ա. Ալեքսանյանն դաշտ են դուրս եկել հանդիպման մեկնարկից: Եթե Բերեզովսկին մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ապա Ալեքսանյանը փոխարինվել է 59-րդ րոպեին: Իսկ հաջորդ տուրի հանդիպումը մերձմոսկովյան ակումբն անցկացնելու է սեփական հարկի տակ' հյուրընկալելով Վլադիկավկազի «Ալանիա»-ին:

Հայերեն

Փորձում ենք կառավարել պատերազմի ռիսկերը. ՀՀ վարչապետ

ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

Կառավարությունը զբաղվածության նոր ծրագիր կներդնի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցողների համար

Գնումների համակարգը կարդիականացվի․ կներդրվեն միասնական հարթակ, նոր ընթացակարգեր և հանրային հսկողության գործիքներ

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտները

ՌԴ-ի կիրառած սահմանափակումները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունն աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսությունների համար

Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին