1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Լեւոն Հայրապետյանի եւ Ռոբերտ Արզումանյանի թիմերը պարտություններն են կրել: Գդանսկի «Լեխիա»-ն, որի կազմում հանդես է գալիս Լ. Հայրապետյանը, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջել է «Պոդբեսկիձ»-ին: Հայրապետյանն ինչպես միշտ եղել է հիմնական կազմում, գործել է շատ ակտիվ եւ մասնակցել է ողջ հանդիպմանը:
Լ. Արզումանյանի «Յագելոնիա»-ն մրցակցի հարկի տակ 2:4 հաշվով զիջել է «Լոձ»-ին: Արզումանյանը կրկին բացակայում էր «Յագելոնիա»-ի կազմից՝ վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ հունիսին ստացած մկանային վնասվածքի պատճառով Ռոբերտ Արզումանյանը վերջին ամիսներին որեւէ պաշտոնական հանդիպման չի մասնակցել: