Մշակույթ

Պ. Ֆիորի. «Հայաստանն իմ երակներում է»

2 րոպեի ընթերցում

Պ. Ֆիորի. «Հայաստանն իմ երակներում է»

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին ֆրանսիական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում նշել է, որ իրեն հայ է զգում, քանի որ Հայաստանն իր երակներում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Newsarmenia.com»-ը, երգիչն ասել է, որ, լինելով հայի եւ կորսիկացու զավակ, իրեն երկու ազգերի մշակույթի կրողն է համարում: «Իմ մարմնի եւ արյան կեսը պատկանում է այդ հրաշք ազգությանը»,- ասել է նա:

«Ես, կարծում եմ' ստացել եմ հրաշալի դաստիարակություն' թե հայկական, թե կորսիկական կողմից: Ես խենթ եմ, իմ հոր մոլի երկրպագուն եւ գիտեմ' որքան մեծ դեր է խաղացել նա իմ կյանքում»,- նշել է երգիչը' հավելելով, որ «չի համեմատում» երկու գեները: Նա պայքար չի տեսնում երկու կողմերի միջեւ, այլ' ընդհանրություն: «Դրանք, ճիշտ է, երկու ուժեղ ժողովուրդներ են, բայց ես յուրաքանչյուրի մեջ գտել եմ մյուսին հատուկ գծեր: Դրանք երկու իրական ժողովուրդներ են, եւ դա ինձ ամենաշատն է հուզում»,-ասել է Պ.Ֆիորին' նկատելով, որ հայ հասարակությունն իրեն օգնել է առաջին քայլերն անելիս, եւ նշել, որ ինքը մեծագույն ուրախությամբ իր երախտագիտությունն է հայտնում նրան:

Հարցին, թե ինչու է ընտրել «Ֆիորի» եւ ոչ իր իսկական' հայկական ազգանունը, երգիչը պատասխանել է. «Որովհետեւ ես ամեն քայլի նույն խնդրին էի բախվում. իմ ազգանունը' Չուչայան, որ այնքան էլ դժվար չէ, միշտ աղավաղվում էր»: Ազգանունը միշտ աղճատված տեսնելը բարկացրել է երգչին, ուստի ընտրել է իր մոր օրիորդական ազգանունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում