«Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» ցուցահանդես` «Թումո»-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար կենտրոնում սեպտեմբերի 10-ին կբացվի «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» խորագրով ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 25-ը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՌեԱնիմանիա 2011» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, իրենց համար կարեւոր է, որ ցուցահանդեսը տեղի է ունենալու «Թումո»-ում, քանի որ այդտեղ 12-18 տարեկան երեխաներ են այցելում: Նրա խոսքով' իրենք չեն մտածում հանդիսատես բերելու մասին, այլ հույս ունեն հանդիպելու հետաքրքրասերների հետ:

«Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» ցուցահանդեսը զեկույց է գերմանական անիմացիոն ֆիլմարվեստի ներկայիս շարժումների մասին,որը կենտրոնանում է այսօր Գերմանիայում արտադրվող յուրահատուկ ու հաջողված ֆիլմերի վրա: Ցուցահանդեսին ներկայացվելու են 17 անիմացիոն ֆիլմեր եւ դրանց պատրաստման ընթացքում օգտագործված իրերը' տիկնիկներ, նկարներ: Ֆիլմերում պահպանված են 5 կարեւոր բաղադրիչներ' պատկեր, ձայն, շարժում, խոսք, երաժշտություն:

«Ցուցահանդեսի գլխավոր նպատակը Գերմանիայի մշակութային կապերը խորացնելն է արտերկրի հետ: Մեր նշանաբանը'միացնել, միավորել մշակույթները»,- ասաց Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի ներկայացուցիչ Բեաթե Ռոզալիա Շմիդթը, ով պատասխանատու է նաեւ ցուցահանդեսի դիզայնի եւ պլանավորման համար: Նրա խոսքերով' նախքան ցուցահանդեսը Երեւան բերելը' այն տեղի է ունեցել նաեւ Թել Ավիվում, Ռիգայում, Վիլնյուսում, Թբիլիսիում: Իսկ Երեւանում ավարտելուց հետո այն սեպտեմբերի 30-ին կմեկնարկի Գյումրիի գեղագիտական կենտրոնում:

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու են դասախոսություններ, ինչպես բաց' հասարակության, այնպես էլ «Թումո»-ի ուսանողների համար: «Սա առաջին առիթն է, որ երեխաները կշփվեն մասնագետների հետ, եւ հույս ունենք, որ հաջորդ տարի կտեսնենք արդեն մեր սաների աշխատանքները»,- նշեց Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Հայերեն

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA