Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ Է հղել ԼՂՀ օրվա առիթով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏՈՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տղեկատվական համակարգից,
շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Ուրախություն է մեզ համար, որ այսօր Արցախի հայրենասեր ժողովուրդը, արժեւորելով իր հերոսական պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախությունը, ստեղծագործ աշխատանքով եւ արի կամքով շարունակում է Հայրենի երկրի բարեշեն եւ ազատ կյանքի կառուցումը' հաղթահարելով նոր ժամանակների մարտահրավերները եւ հաստատելով իր ընթացքը ժողովրդավարական արժեքների մեջ, որոնք ապահով կյանքի նոր հորիզոններ են բացում մեր զավակների համար:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնառաք օրհնությամբ անվրդով խաղաղության ու առաջընթացի մեջ պահի Արցախ աշխարհը' պարգեւելով մեր բարեպաշտ ժողովրդին հարանոր ձեռքբերումներ' ի սեր ազգային մեր կյանքի առավել զորացման եւ հայրենանվեր ու հավատաշեն նոր արարումների իրականացման»: