Հասարակական

Գարեգին Բ-ն ընդունել Է ՀԲԸՄ երիտասարդական խմբերի անդամներին

3 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ն ընդունել Է ՀԲԸՄ երիտասարդական խմբերի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել Է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Բացահայտիր Հայաստանը» եւ «Հայաստան' կյանքի երկիր» երիտասարդական խմբերի անդամներին: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Բելգիայի, Սիրիայի եւ այլ երկրների հայկական համայնքներից Հայրենիք ժամանած երիտասարդները մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բարեգործական տարբեր ծրագրերին:

Ինչպես «Արմեիպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուրախություն հայտնելով երիտասարդների հետ հանդիպման առիթով' Վեհափառ Հայրապետը գոհունակություն Է հայտնել, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը երիտասարդ հայորդիներին տարբեր երկրներից համախմբում է Հայաստանում, որպեսզի նրանք ճանաչեն իրենց հայրենիքը, հաղորդ դառնան երկրի եւ՛ դժվարություններին, եւ՛ տեսիլքներին, փորձեն հասկանալ, թե ինչպես ու որքանով կկարողանան մասնակցել երկրի կառուցմանը եւ առաջընթացին:

Նորին Սրբությունը, դիմելով երիտասարդներին, մասնավորաբար նշել Է. «Եկեղեցին է, որ առավել չափով ձեզ համար կբացի մեր ազգային-հոգեւոր արժեքների աշխարհը, որովհետեւ դարեր շարունակ այդ արժեքները, մեր ժողովրդի հոգին, նկարագիրը, մեր ժողովրդի իղձերը, երազներն ու հույսերը կերտվել են Եկեղեցու հարկի ներքո, Եկեղեցու օրհնության եւ առաջնորդության ներքո: Պատահական չէ, որ մեր ազգի զավակներն այդքան կապված են Եկեղեցուն, սիրում են Եկեղեցին, քանի որ Եկեղեցին իրենց ինքնության եւ գոյության երաշխիքն է, եւ պետք է դուք էլ գիտակցեք ու զորավոր կերպով կապվեք, առնչվեք եկեղեցու հետ, ձեր հավատարմությունը պահեք հանդեպ Եկեղեցին եւ ձեր կենդանի աղոթքով շեն ու զորեղ պահեք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին», - ասաց Վեհափառ Հայրապետը' հավելելով, որ ինքնախաբեություն է այն մտածումը, որ մեկը կարող է լինել լիարժեք հայ, արժանի ժառանգը իր նախնիների' հեռու մնալով իր Եկեղեցուց, իր հայրերի հավատքից, իր հոգեւոր արժեքներից ու իր ազգային-եկեղեցական սովորույթներից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել Է երիտասարդներին առավել նախանձախնդիր լինել եկեղեցի այցելելու, եկեղեցական կյանքի մեջ ներգրավվելու հարցում եւ եկեղեցական կյանքի միջոցով օգտակարություն ունենալ համայն հայ ժողովրդին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում