Դ. Ջամալյան. «Եթե Ադրբեջանը գնա ռազմական արկածախնդրության, Հայաստանին Ռուսաստանի կողմից լուրջ աջակցություն կլինի»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ադրբեջանը գնա պատերազմի, ապա Հայաստանը կստանա իր ռազմավարական դաշնակցի' Ռուսաստանի լուրջ աջակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա այդ համոզմանն է' հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, ինչպես նաեւ Ռուսաստանի Զինված ուժերի բարձրագույն ղեկավարության, այդ թվում նաեւ' ՌԴ ՊՆ օպերատիվ շտաբի պետ, գեներալ Անդրեյ Տրետյակի հայտարարությունները: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր' Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր ռազմական պարտավորությունները:

Ըստ Դ. Ջամալյանի' 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը նվազեցրել է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, քանի որ այն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին: «Դա փաստ է, եւ ՌԴ-ն երբեք թույլ չի տա պատերազմ Հարավային Կովկասում, ինչը բացեիբաց է ասվում: Իսկ եթե, այնումանայնիվ, Ադրբեջանը գնա ռազմական արկածախնդրության, ապա Հայաստանին Ռուսաստանի կողմից աջակցություն կլինի, ընդ որում' շատ լուրջ: Որեւէ կասկած դրանում չունեմ. դա հայտարարվում է ե'ւ ռազմական, ե'ւ դիվանագիտական ասպարեզում»,- ասաց ռազմական փորձագետը:

Ըստ նրա' Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ունեն քարոզչական բնույթ, ուղղված են ներքին լսարանին: «Բաքվում սթափ են գնահատում իրենց ունակությունները եւ խնդիրը: Հասկանում են նաեւ, որ ներկայում պատերազմի վերսկսման նպաստավոր իրավիճակ չէ' աշխարհաքաղաքական եւ ռազմական հնարավորությունների տեսանկյունից»,- նկատեց Դ. Ջամալյանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին