Է. Նալբանդյան. «Եթե խոսենք նախապայմանների լեզվով, Հայաստանը ոչ պակաս` առավել հիմնավորված նախապայմաններ կարող է ունենալ»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը պատասխանել է լրագրողներր հետեւյալ հարցերին:

- ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշողլուն օրերս հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, եւ այդ մասին իբր թե բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը նաեւ հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների, մասնավորապես' Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Դա, իհարկե, պարզունակ աղավաղում է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխըմբռնմամբ, այն փոխհասկացողությամբ, որ այդ կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ հենց այդ պատճառով ստորագրված արձանագրություններում չկա որեւէ նախապայման:

Արձանագրությունների ստորագրմանը ներկա բոլոր արտգործնախարարները բազմիցս կոչ են արել առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել պայմանավորվածությունները: Հիշեցնեմ նաեւ պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն իր ճանապարհն անցել է, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, որը եւ պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները:

Այնպես որ չեմ կարծում, թե տեղին է ապարդյուն փորձեր կատարել պատասխանատվությունը այլ կողմի վրա դնելու իմաստով:

- Պարո'ն Նալբանդյան, այդ ենթահանձնաժողովի գործունեության առումով Դուք Ձեր դիրքորոշումը առանձին հայտնեցի՞ք:

- Գիտեք, ոչ միայն մենք, ինչը շատ կարեւրոր է նաեւ եռանախագահները հայտարարել էին, որ չեն գտնում, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս ենթակոմիտեի վերակենդանացումը կարող է օգտակար լինել կարգավորման գործընթացի համար: Սա է ամենակարեւորը: Երբ մի բան ստեղծում ես կամ վերակենդանացնում ես, պետք է մտածես, թե ինչ օգուտ է տվել այդ կառույցը: Իսկ տվե՞լ է արդյոք օգուտ: Չեմ կարծում, որ ժամանակին երբ գործում էր օգուտ է տվել: Հիմա գլխավորը, որ վնաս չտա:

- Պարո'ն Նալբանդյան, Չավուշօղլուն ասաց նաեւ, որ ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները իրականում կապված են Կազանի հանդիպման արդյունքների հետ: Դո՞ւք էլ եք այդպես կարծում:

-Դա, իհարկե , թուրքական կողմը պետք է որոշի, թե ինչ է ուզում անել, բայց գիտե՞ք ինչ, եթե խոսենք նախապայմանների լեզվով, ես անմիջապես Ցյուրիխից հետո, երբ որ թուրքական կողմը վերադարձավ նախապայմանների լեզվին, ասացի, որ եթե խոսենք նախապայմանների լեզվով, ապա Հայաստանը ոչ պակաս' առավել հիմնավորված նախապայմաններ կարող է ունենալ:

- Պարո'ն Նալբանդյան իսկ Կազանից ինչ-որ ակնկալիքներ կա՞ն:

- Կազանի վերաբերյալ ես արդեն հայտարարել եմ:

- Պարո'ն Նալբանդյան, ենթահանձնաժողովը այնուամենայնիվ իր գործունեությունը ծավալել է առանց հայկական պատվիրակության մասնակցության, վտանգները...

- Կարիք չկա փոխել կարգավորման գործընթացի ձեւաչափը: Բանակցությունները եւ կարգավորման գործընթացը գնում են Մինսկի խմբի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ եւ հատկապես Ռուսաստանի' որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ: Գիտեք, թե վերջին շրջանում ինչքան մեծ ներդրում է կատարել Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը, եւ նրա նախաձեռնությամբ ււ ներկայությամբ է կայանալու նաեւ Կազանի հանդիպումը:

- Իսկ ենթահանձնաժողովի որոշումները որքանո՞վ կարող են լեգիտիմ լինել:

- Դուք էլ ինքներդ գիտեք, պատասխանելու բան չկա, որ այդ հանձնաժողովը լիազորություններ չունի, որպեսզի ինչ-որ պարտադիր ուժ ունեցող որոշումներ կայացնի:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում