«Արաբական գիշերներ»-ը` Երեւանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ անգամ Հայաստանում հունիսի 1-5-ը կանցկացվի «Արաբական գիշերներ» խորագրով ֆիլմերի փառատոնի հատուկ ծրագիրը, որը նպատակ ունի տարածաշրջանային համագործակցության եզրեր եւ հնարավորություններ ստեղծել արաբական աշխարհի եւ հայ կինոգործիչների միջեւ: Ֆիլմերը կցուցադրվեն Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի համակարգող Հրաչուհի Բարսեղյանը, այս տարվա փառատոնի հատուկ հյուրն է լինելու Ֆրանսիայից ժամանած ռեժիսոր Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ֆիլմերից հատվածներ: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն արաբ ռեժիսորներ Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինակային ֆիլմերը:

Ինչպես նշեց կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, «Արաբական գիշերներ»-ի գաղափարն ամեն տարի զարգանում է: «Այս տարվա փառատոնը երկար բանակցությունների, ստեղծված ծանոթությունների եւ կապերի արդյունք է»,- նշեց նա' համոզմունք հայտնելով, որ փառատոնը համագործակցության, երկխոսության, նոր հորիզոններ ստեղծելու հնարավորություն է տալիս: «Արաբական աշխարհի հարուստ կինոարտադրության նորագույն նմուշները Հայաստանում ներկայացնելով' մենք մեր կինոգործիչներին ու կինոսիրողներին աշխարհին նոր աչքերով նայելու հրաշալի առիթ ենք տալիս»,-նշեց նա:

Նշենք, որ «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրն իր առաջին քայլերն է արել 2008-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Հայերեն

«Բարև, տիեզերք։ Բուլղարիան կանչում է» փառատոնը տեղի կունենա հունիսի 26-27-ը. BTA

ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերից

Արյան դոնորի համաշխարհային օրվան ընդառաջ. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

Դևիսի գավաթի խաղարկության IV ենթախմբին ընդառաջ Հայաստանի թենիսի ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Ծաղկաձորում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

«FlyOne Armenia» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթները

ՆԳ նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը

Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP