Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է Զահլեի ասորի ուղղափառ եկեղեցու ականահարումը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է Զահլեի ասորի ուղղափառ եկեղեցու ականահարումը

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ասորի ուղղափառ եկեղեցու Իգնատիոս Զագգա Իվաս պատրիարքի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Անթիլիասից, Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է մարտի 27-ի առավոտյան Զահլեի ասորի ուղղափառ եկեղեցու ականահարման գործողությունը:

Նա նշել է, որ քրիստոնեություն- իսլամ գոյակցությունը դարերի պատմություն ունի, եւ նման ոճրային արարքները չեն կարող խանգարել այդ գոյակցությանը: Վեհափառը նաեւ իր զորակցությունն է հայտնել ասորի ուղղափառ քույր եկեղեցուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում