Սպորտ

Հակոբ Սերոբյանը՝ Մ.Վորոնինի անվան մարմնամարզության մրցաշարի մրցավար

1 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյանը՝ Մ.Վորոնինի անվան մարմնամարզության մրցաշարի մրցավար

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի մարմնամարզության միջազգային կարգի մրցավար եւ մարզիչ Հակոբ Սերոբյանը նշանակվել Է դեկտեմբերի 15-21-ը Մոսկվայում կայանալիք անվանի ռուս մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան մարմնամարզության ավանդական միջազգային մրցաշարի մրցավար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիայում: Այս մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 4 մարզիկներ: ՀՀ մարզական պատվիրակությունը Մոսկվա կմեկնի դեկտեմբերի 15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում